Քաղաքական14:49, 15 Սեպտեմբեր 2023
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար․ «Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները շատ ուժեղ են»

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին հյուրընկալվել է թուրքական Habertürk-ին։
Նշենք, որ Ջեյմս Քլեվերլին սեպտեմբերի 13-ին հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Քլեվերլին հայտնել է, որ թուրք պաշտոնակցի հետ քննարկել են անօրինական միգրացիայի, պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ հարցեր։ Նրա հաղորդմամբ՝ իրենց տեսակետները չեն փոխվել Կիպրոսի հարցի շուրջ։
Պատասխանելով Habertürk-ի լրագրողի հարցերին՝ Քլեվերլին ասել է․
«Շատ թեմաներ ենք քննարկել։ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները շատ ուժեղ են։ Մի շարք հարցեր ենք քննարկել մեր հանդիպումների ընթացքում՝ ազատ առևտուր, արհեստական բանականություն, կիբերանվտանգություն, պաշտպանական ոլորտ»:
Բրիտանացի նախարարը նշել է, որ երկու երկրները կոնկրետ նպատակներ ունեն, որոնք իրականացնում են, որոշ աշխատանքներ հետաձգվել են պանդեմիայի հետևանքով, սակայն երկու կողմերի մոտիվացիան բարձր է համագործակցելու տեսանկյունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |