Քաղաքական10:25, 18 Սեպտեմբեր 2023
Ֆիդանը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել:
Ֆիդանը հանդիպել է Իռլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար և պաշտպանության նախարար Մայքլ Մարտինի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, բարձ մակարդակում փոխադարձ այցերին, Սևծովյան հացահատիկային նախաձեռնության, Կիպրոսի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նույնը օրը Ֆիդանն ԱՄՆ-ում հանդիպել է նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ:

Թուրք և գերմանացի գործընկերների հանդիպմանը քննարկվել են մաքսային միության նորարացման, վիզայի ազատականացման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացները, Կիպրոսի շուրջ ծավալվող վերջին զարգացումները, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները:
Նշենք, որ Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվում է դեռևս սեպտեմբերի 16-ից: Նրանք այնտեղ են մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |