Ռազմական16:40, 19 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարար․ «Թուրքիան այսօր և ինչպես միշտ Ադրբեջանի կողքին է»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Հասանովը Գյուլերին տեղեկացրել է ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում (Արցախ) իրականացվող իբրև թե «լոկալ հակաահաբեկչական գործողությունների» վերաբերյալ, ինչին ի պատասխան Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է․ «Թուրքիան այսօր և ինչպես միշտ Ադրբեջանի կողքին է»։
Նախարարների հեռախոսազրույցից բացի խոսել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ևս նշել է, որ Թուրքիան կանգնած է իր եղբայր Ադրբեջանի կողքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |