• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:14, 22 Սեպտեմբեր 2023

Էրդողան․«Իսրայելի հետ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում»

Էրդողան․«Իսրայելի հետ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանականերում լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է նաև թուրք-իսրայելական հարաբերություններին։

Էրդողանը մասնավորապես նշել է․ «Խոսել ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այն ժամանակ նա հիվանդության պատճառով չկարողացավ գալ։ Մենք պայմանավորվել ենք , որ նա այցելի Թուրքիա, իսկ այցից հետո ես հետ կայեցելեմ Իսրայել ու փառք Աստծո (հուսով եմ)  այս քայլին կգնանք առանց ավելորդ ուշացման։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջնահերթ Իսրայելի հետ կսկսեն էներգետիկ հորատման աշխատանքները և էներգիահողորդման գծերը կսկեն գործել ոչ միայն դեպի Թուրքիա այլ նաև Թուրքիայից դեպի Եվրոպա։

Ինչպես նաև հավելել  է, որ այս պահի դրությամբ երկու երկրների միջև առևտրր ծավալը կազմում է 9․5 մլրդ դոլար և պայամնավորվածություն է ձեռք բերվել առևտրի ծավալը 9․5 մլրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։

«Մենք այս քայլին  էլ ենք գնալու, նաև հնարավորություն ունեցանք հանդիպելու և խոսելու, թե ինչ կարող ենք միասին անել միջազգային քաղաքականության մեջ»,- նշել է նախագահը։

Կրկին անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանը Էրդողանը հայտարարել է, որ այդ համագործակցությունը երկու երկրների հարաբերությունները կարող է շատ տարբեր տեղեր տանել։ 

«Խոսելով Իսրայելի հետ մեր ներուժի մասին նշել ենք, որ նախարարների ներգրավմամբ մեխանիզիմի ստեղծման առավելություններ կլինեն երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը մեծացնելու համար։ Հնարավոր է երկրները միասին աշխատեն և նոր համագործակցություն հաստատեն էներգետիկ, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը։

 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}