• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:43, 26 Սեպտեմբեր 2023

Էրդողանն անդրադարձել է թուրք-իսրայելական համագործակցության նոր շրջանին

Էրդողանն անդրադարձել է թուրք-իսրայելական համագործակցության նոր շրջանին

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարած այցից հետո ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև Իսրայելի հետ հարաբերություններին։

Էրդողանը հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս չեղարկել էր Թուրքիա նախորոշված այցը հիվանդության պատճառով։ Այդուհանդերձ կողմերը արտգործնախարարթյունների մակարդակում շարունակում են աշխատանքները Նեթանյաուհի այցի կազմակերպման և ժամկետների հստակեցման շուրջ։

«Ըստ իս՝ Նեթանյահուի այցը Թուրքիա կկայանա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Դրանից հետո մենք էլ կկատարենք մեր պատասխան այցը։ Որպես Թուրքիա և Իսրայել՝ մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Իրողություն է նաև այն, որ համագործակցության նոր ոլորտներ են առկա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմիից հետո հատկապես Եվրոպան էներգիայի կայուն մատակարարման աղբյուրների փնտրտուքի մեջ է։ Իսկ Իսրայելը ձգտում է իր ռեսուրսները տեղափոխել Եվրոպա։ Ամենառացիոնալ երթուղին այդ ռեսուրսները Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելն է:

«Մենք դա քննարկել ենք մեր վերջին հանդիպմանը և աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից՝ համագործակցության հնարավորություններ կան նաև հորատման աշխատանքներում։ Սրա վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություններ կատարելու հանձնարարականներ ենք տվել մեր համապատասխան մարմիններին։ Հարկ եղած դեպքում թե՛ Թուրքիայում, թե՛ Իսրայելում անցկացվելիք հանդիպումների ժամանակ մենք հնարավորինս շուտ կհստակեցնենք այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են երթուղին, ժամանակացույցը և հորատման տարածքները»,- եզրափակել է Էրդողանը։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}