Ռազմական14:30, 27 Սեպտեմբեր 2023
Չինական լրատվամիջոց. «Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը»
Ռազմական թեմաներ լուսաբանող չինական լրատվամիջոցում «Թուրքիայի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգը ցույց է տալիս իր առաջին արդյունքները» վերանգրով հրապարակում է եղել:
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել թուրքական արտադրության «Siper 2» մեծ հեռահարություն ունեցող հակաօդային հրթիռի առաջին փորձարկմանը:
«Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության կապակցված ու աստիճանական հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը»:
Նշվել է նաև, որ «Siper 2» հրթիռը նախաստեսված է ռազմական ինթնաթիռներ և նույնիսկ թևավոր հրթիռներ ոչնչացնելու համար:
«Siper 1-ի հետ համեմատ Siper 2-ն ունի ակտիվ ռադարային սկաներ, նոր շարժիչ: Արդիականացվում է ընդհանուր կատարողականությունը»:
Չինական թերթում տեղ գտած հրապարակման համաձայն՝ «Siper» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռների համար հիմք են հանդիսացել թուրքական «Hisar-U» մեծ հեռահարություն ունեցող հրթիռները, ապա կատարելագործվել:
Նշենք, որ վերոհիշյալ զինատեսակն արտադրվում է թուրքական «Rocketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |