• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:58, 27 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի 84 մլն բնակչության 5-ից 7%-ը կրիպտոարժույթի ներդրողներ են

Թուրքիայի 84 մլն բնակչության 5-ից 7%-ը կրիպտոարժույթի ներդրողներ են

Կատալոնական «Բարսելոնա» ակումբի և թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի պաշտոնական կրիպտո գործընկերոջ՝ «WhiteBIT»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Նոսովը գնահատել է Թուրքիայի կրիպտոարժույթի ներուժը։ Ըստն նրա՝ Թուրքիան ունի կրիպտոկենտրոնի վերածվելու բավարար նախադրյալներ։

«2021-ի ապրիլին Թուրքիայի Կենտրոնական բանկը (CBRT) արգելեց թվային ակտիվների ուղղակի և անուղղակի օգտագործումն ապրանքների և ծառայությունների վճարման համար։ «Հաջորդ ժամանակահատվածում իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ՝ ավելի դրական հեռանկարով»,- ասել է նա։

«WhiteBIT»-ի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ կային կանխատեսումներ, թե կրիպտոարժույթների շուկաները լիովին կվերանան 2022-ին՝  կրիպտո փոխանակման սնանկացման պատճառով: Չնայած դրան՝ շուկաները կայուն կերպով վերականգնվեցին և շարունակում են աճել։ Ըստ Statista-ի տվյալների՝ Թուրքիայի կրիպտոարժույթների տեղական շուկայում եկամուտը ակնկալվում է, որ այս տարվա վերջը կհասնի 101․2 միլիոն դոլարի։ Տարբեր գնահատականներ ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 5-7%-ը կրիպտոարժույթի ներդրողներ են:

«Երիտասարդ սերունդը, բարձր տեխնոլոգիաների իրազեկվածությամբ և ֆինանսական գրագիտությամբ, բիթքոյնը համարում է թվային ոսկի, հատկապես Թուրքիայում: Երիտասարդ ներդրողները նախընտրում են ներդրումներ կատարել ոչ թե ոսկու, արտարժույթի կամ արժեթղթերի, այլ բիթքոյնի մեջ: Այս բոլորն աջակցում են կրիպտոարժույթների շուկայի զարգացմանը թե՛ թուրքական շուկայում, թե՛ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

Պնդելով, որ կան բավարար նախադրյալներ, որպեսզի Թուրքիան վերածվի կրիպտոկենտրոնի՝ Նոսովն իր գնահատականները եզրափակել է հետևյալ հայտարարությամբ.

«Մենք Թուրքիան համարույմ ենք շատ կարևոր շուկա։ Կշարունակենք աշխատել և համագործակցել Թուրքիայում կրիպտոհամակարգի զարգացման համար»:

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}