Տնտեսական12:44, 27 Սեպտեմբեր 2023
Թուրքիան բնական գազ կմատակարարի Ռումինիային

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիան՝ «BOTAŞ»-ը, հայտնել է, որ պայմանագիր է կնքել Ռումինիայի տարածաշրջանային խոշոր էներգետիկ ընկերություններից մեկի՝ «OVM Petrom»-ի հետ։
Պայմանագրի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից կսկսվի խողովակաշարով բնական գազի արտահանումը Թուրքիայից Ռումինիա։ Պայմանագիրը կգործի մինչև 2025-ի մարտի 31-ը և օրական 4 մլն խորանարդ մետր բնական գազ կմատակարվի Ռումինիա։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համագործակցությունը զարգացնել էլեկտրաէներգիայի փոխանցման, պահպանման, արտադրության և կանաչ էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում։
Նշվում է, որ «BOTAŞ»-ը մտադիր է առաջիկա 3 տարում հայտնվել Թուրքիայի 10 լավագույն արտահանող ընկերությունների շարքում։
Հիշեցնենք, որ նավթագազային վերոնշյալ կորպորացիան 2023-ին տարածաշրջանի երկրներից Հունաստանի, Բուլղարիայի և ոչ սահմանակից Հունգարիայի հետ բնական գազի արտահանման պայմանագրեր էր կնքել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |