• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:28, 29 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 2023-ին աճել է 11,9%-ով՝ հասնելով 82 մլրդ դոլարի

Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 2023-ին աճել է 11,9%-ով՝ հասնելով  82 մլրդ դոլարի

Թուրքիայի վիաճակագրական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ 2023-ի օգոստոսին Թուրքիայի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 1․6%-ով, հասնելով 21մլրդ 615 մլն դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 6․9%-ով՝ հասնելով 30մլրդ 271 մլնի։ Ըստ այդմ, օգոստոսին առևտրի դեֆիցիտը հուլիսի համեմատ նվազել է 23․1% և հասել 8մլրդ 657 մլն դոլարի։ Իսկ հունվար-օգոստոս ամսիներին արտաքին առևտրի դեֆիցիտը 11․9% ով աճել է՝ 73 մլրդ 535 մլնից  հասնելով 82 մլրդ 304 մլնի։

Ընդհանուր առևտրային համակարգի համաձայն, արտահանման ծավալները 2023-ի հունվար-օգոստոս ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0․4%-ով՝հասնելով 164 մլրդ 794 մլն դոլարի, ներմուծումը աճելով 3․4%-ով հասել է 247մլրդ 97 մլն դոլարի։

Արտահանումը առանց էներգետիկ արտադրանքի և ոչ դրամային  ոսկու 2023-ի օգոստոս ամսին գրանցել է 0․7% աճ հասնելով 19մլրդ 725 մլն դոլարի։

Օգոստոսին արտաքին առևտրի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 23,1%՝ 11 մլրդ 256 մլն դոլարից հասնելով 8 մլրդ 657 մլն դոլարի։ Մինչդեռ  արտահանման-ներմուծման հարաբերակցությունը 2022 օգոստոսին կազմել է 65,4%, 2023 օգոստոսին այն աճել է մինչև 71,4% ։ Հունվար-օգոստոս ամիսներին արտաքին առևտրի դեֆիցիտը աճել է 11,9%՝  73 մլրդ 535 մլն դոլարից հասնելով 82 մլրդ 304 մլն դոլարի։ Եթե ​​2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտահանում-ներմուծում հարաբերակցությունը կազմել է 69,2%, ապա 2023 թվականի նույն ժամանակահատվածում այն ​​նվազել է մինչև 66,7%։

Արտահանման ծավալներով օգոստոսին Գերմանիան զբաղեցրել է առաջին տեղը, այնտեղ արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 782 մլն դոլար։ Գերմանիային հաջորդում է ԱՄՆ՝ 1 մլրդ 323 մլն դոլար, Իրաքը՝ 1 մլրդ 91 մլն դոլար, Մեծ Բրիտանիան՝ 1 մլրդ 63 մլն դոլար  և Իտալիան՝ 877 մլն դոլար։ 

Հունվար-օգոստոս ամիսներին արտահանման ծավալներով առաջին տեղում կրկին Գերմանիան է՝ 14 մլրդ 159 մլն դոլար ծավալով։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ը՝ 9 մլրդ 810 մլն դոլար, Իտալիան՝ 8 մլրդ 99 մլն դոլար, Մեծ Բրիտանիան՝՝ 8 մլրդ 20 մլն դոլար և Իրաքը՝ 7 մլրդ 738 մլն դոլար։

Իսկ ներմուծման ծավալներով, առաջին տեղում Չինաստանն է՝ ներմուծումը կազմել է 3 մլրդ 829 մլն դոլար, հաջորդում են Ռուսաստանի Դաշնությունը՝ 3 մլրդ 339 մլն դոլար, Գերմանիան՝ 2 մլրդ 555 մլն դոլար, ԱՄԷ-ն՝ 1 մլրդ 988 մլն դոլար, Շվեյցարիան՝ 1 մլրդ 449 մլն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 43,5 տոկոսը։

Հունվար-օգոստոս ամսիներին  Ռուսաստանը ներմուծման ծավալներով առաջին տեղն է զբաղեցրել՝ 31 մլրդ 722 մլն դոլար։ ՌԴ-ին հաջորդել են Չինաստանը՝ 30 մլրդ 670 մլն դոլար, Գերմանիան՝ 18 մլրդ 833 մլն դոլար, Շվեյցարիան՝ 15 մլրդ 698 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 10 մլրդ 591 մլն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 43,5 տոկոսը։

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}