Տնտեսական15:23, 29 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը հավակնում է դառնալ բացասական

Մինչ Թուրքիայում լիրան շարունակում է աստիճանաբար արժեզրկվել և 1 դոլարին համարժեք լիրան հասնում է 27․50-ի, իսկ 1 եվրոյին համարժեքը՝ 29․10-ի, մի շարք վարկանիշային ընկերություններ փորձում են գնահատականներ տալ Թուրքիայի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։
«Moody's» ընկերության համոզմամբ՝ 2023-ի մայիսի ընտրություններից հետո տնտեսական քաղաքականության մեջ եղած փոփոխությունները ֆինանսավարկային վարկանիշի տեսանկյունից դրական են։
«Թուրքիայի վարկային ինդեքսը կարող է աճել»։
Իսկ ամերիկյան ներդրումային «Goldman Sachs» բանկի՝ Թուրքիայի տնտեսությանն առնչվող զեկույցում նշվել է, որ այդ երկրի իրական տոկոսադրույքներում տարեվերջից սկսած կարող են դրական փոփոխություններ ի հայտ գալ։
Ֆինանսական և գործարարական ծառայություններ տրամադրող «S&P Global» ամերիկյան մեիդահոլդինգի համաձայն էլ՝ Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը «B» (միջին) է, որն հավակնում է դառնալ բացասական։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին էլ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Էրիչ Արիսպե Մորալեսն էր անդրադարձել Թուրքիայի դրամավարկային քաղաքականությանը:
Մորալեսը ևս նշել էր, որ Թուրքիայի վարկանիշը «B» (միջին) մակարդակում է և ասել հետևյալը. «Հիմնական շարժիչ ուժը կապված է ֆինանսական քաղաքականության հետ: Մենք դեռևս չենք դիտարկել, որ քաղաքականությունն ուղղվել է դեպի պայմանական ճանապարհը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |