Տարածաշրջան12:57, 01 Հոկտեմբեր 2023
Ահաբեկչության փորձ Անկարայում (Լուսանկարներ)
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։ Թուրքական մեդիան հայտնում է, որ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տանում է դեպի Թուրքիայի խորհրդարանի շենք։
Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Ալի Յերլիքայայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ահաբեկչություն իրականացնելու փորձ է եղել։
Մասնավորապես առավոտյան տեղական ժամանակով 9։30-ի սահմաններում թեթև մարդատար մեքենայով երկու ահաբեկիչ շարժվել են ՆԳՆ մուտքի ուղղությամբ և ձեռքի նռնականետից կրակ բացել, ինչի հետևանքով էլ 2 ոստիկան թեթև վնասվածք է ստացել։
Տեղեկացվում է նաև, որ դեպքից հետո ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, իսկ մյուսը՝ ձերբակալվել։
Այս պահին դեպքի վայրում գտնվում են մեծ թվով ոստիկաններ։ Իրականացվում են անվտանգային միջոցառումներ։ Ճանապարհը ներկա դրությամբ երթևեկության համար փակ է։


![]()
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |