Տնտեսական16:00, 02 Հոկտեմբեր 2023
Սելչուք Բայրաքթարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի տեխնոլոգիական համագործակցությունը

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի տեխնոլոգիական թիմի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սելչուք Բայրաքթարը մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անկացված «Տիեզերագնացության միջազգային 74-րդ կոնգրեսի» բացմանը։
Բայրաքթարն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեխնոլոգիաների ոլորտում առկա հարաբերություններին։ Նշել է, որ երկու երկրների հարաբերություններում ռազմավարական տեխնոլոգիայի ոլորտների դիվերսիֆիկացումը (կապիտալի բաշխում՝ ռիսկի կառավարման նպատակով) խստագույնս կարևոր է։
«Տեխնոլոգիան մեր ապրած ժամանակաշրջանի իրադարձությունների պատճառով ուղիղ կապ ունի ազգերի ինքնիշխանության և անկախության հետ և այդ տեսանկյունից համագործակցության այս ոլորտը շատ կարևոր է»։
Բայրաքթարը նաև հույս է հայտնել, որ կոնգրեսը մի օր կանցկացվի նաև Թուրքիայում։
Նշենք, որ Սելչուք Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։ Նրան է պատկանում թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հայտնի «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |