Տնտեսական15:17, 02 Հոկտեմբեր 2023
Բայրաքթար․ «Քիրքուկ-Ջեյհան նավթամուղն այս շաբաթվում կվերագործարկվի»

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի հետ կապված աշխատանքներն ավարտվել են։
«Նավթամուղն այս շաբաթվա ընթացքում կվերագործարկվի»։
Բացի այդ, Բայրաքթարն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքում անցկացված Աբու-Դաբիի միջազգային ցուցահանդես-վաճառքի և կոնֆերանսի բացման նիստում նշել է․
«Ներկա դրությամբ արդեն 2 մլն բարել նավթ է անցել Թուրքիայի նեղուցներով և շուրջ 45 տարի գործող Իրաք-Թուրքիա նավթամուղը հնարավորություն ունի օրական 500․000 բարել նավթի հոսք ավահովել»։
Նշենք, որ նավթամուղը վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով, որին զոհ էր գնացել ավելի քան 50․000 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |