Քաղաքական10:44, 02 Հոկտեմբեր 2023
Թուրք վերլուծաբան․ «Հարավային Կովկասի զավեշտախաղը»

Թուրքական ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Ընդհանուր գծերով նորից ներկայացվում է պատմական ակնարկ ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների մասին։ Իսկ երրորդ պատերազմի ժամանակ, ըստ հեղինակի, ոչ մի երկիր չկանգնեց Հայաստանի թիկունքին։
«Ռուսաստանին անհանգստացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի կողմն անցնելու ջանքը, բայց միևնույն ժամանակ Արևմուտքն էլ Հայաստանին պատրաստ չէր օգնել: Նույն իրավիճակն է այսօր. ԱՄՆ և Բրյուսել Ղարաբաղի հարցում արձագանքում են չափազանց մակերեսային և ոչ մեկ էլ չի մտածում այն մարդկանց մասին, որոնք լքել են իրենց տները»,- գրում էի հոդվածի հեղինակը։
Վերջինիս համոզմամբ՝ հենց «ղարաբաղյան կլանը» և հայկական սփյուռքը, Հայաստանում տարածելով ազգայնական տրամադրություններ, Ղարաբաղի հարցը «թաղեցին պատմության մեջ»:
«Հասկանալի է, որ Ադրբեջանը, որն այս պատերազմում ունեցել է Իսրայելի, Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերականգնելու մտադրություն չունի»,- եզրահանգել է Սոլաքօղլուն։
Աղբյուր` Haber.sol.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |