• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:56, 03 Հոկտեմբեր 2023

Թյուրքական պետությունների կազմակերպության 14-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել

Թյուրքական պետությունների կազմակերպության 14-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Թյուրքական պետությունների համագործակցության օրվա առթիվ։

Արտգործնախարարության տարածած  հայտարարության մեջ նշված է․ «Նախիջևանի համաձայնագրի ստորագրման 14-րդ տարելիցի կապակցությամբ, որը դրեց Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման հիմքերը, մենք ի սրտե շնորհավորում ենք Թյուրքական պետությունների համագործակցության օրը»։

Հիշեցնենք, որ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծմամբ 2009-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի միջև  ստորագրվել է Նախիջևանի համաձայնագիրը ևհենց այդ օրն էլ ընդունվել է որպես թուրքական պետությունների համագործակցության օր։  2019-ի սեպտեմբերի 14-ին Ուզբեկստանը միացել և դարձել է Թուրքական Խորհրդի անդամ, ավելի ուշ Հունգարիան միությանն անդամակցել է որպես դիտորդ։

Անդրադառնալով թուրքական աշխարհի համագործակցությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է. «Անդամ երկրների կողմից դրսևորված ուժեղ կամքի և անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ այօր ունենք լիարժեք միջազգային կազմակերպություն»։

Նաև ընդգծելով թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև ամուր կապը՝ նշվում է. «Թյուրքական պետությունների կազմակերպությունը նպատակ ունի արագ զարգացնել և խորացնել համագործակցությունը անդամ երկրների միջև, ներդաշնակեցնել ազգային կարողությունները և ծառայել խաղաղությանն ու կայունությանը՝ որպես համաշխարհային պատասխանատու և զգայուն տարածաշրջանային դերակատար:

Հայտարարվել է նաև, որ Թուրքիան կշարունակի ջանքերը թուրքական աշխարհը միասին ավելի ուժեղ դարձնելու և թուրքական համագործակցությունը զարգացնելու համար։

Աղբյուր`    qha.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}