Ռազմական09:30, 04 Հոկտեմբեր 2023
Թուրքիան հերթական ռազմաօդային գործողությունն է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի պատշպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան հերթական անգամ Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է իրականացվել:
Գործողությունն իրականացվել է Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի, Գարայի և Ասոսի շրջաններում:
Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների կողմից օգտագործվող քարանձավներին և ապաստաններին, որտեղ գտնվել են խմբավորումների պատասխանատու անձինք:
Ընդհանուր առմամբ տեղեկացվում է 16 թիրախի ոչնչացման մասին:
Նշենք, որ նմանօրինակ գործողություն Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի, Գարայի շրջաններում իրականացվել էր նաև հոկտեմբերի 1-ին, որի ընթացքում ոչնչացվել էր 20 թիրախ:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած տեքստում նշված է. «Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև գեթ մեկ ահաբեկիչ այնտեղ չմնա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |