Քաղաքական10:06, 04 Հոկտեմբեր 2023
Ըստ թուրքական մամուլի՝ Հունաստանը դադարեցրել է Թուրքիային մոտ գնվող կղզիների ռազմականացումը

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից դրական տեղաշարժ կա:
Պնդում կա, որ այն սեպտեմբերին երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքն է:
Մասնավորապես թուրքական մեդիան, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Հունաստանը դադարեցրել է Թուրքիային մոտ գնվող կղզիների ռազմականացման գործընացը և այլևս զենք-զինաթմերք չի ուղարկում այնտեղ:
Բացի այդ նշվում է, որ կղզիների վիճահարույց խնդրի վերջնական կարգավորման շուրջ առաջիկայում դրական հանդիպումներ են սպասվում:
Նշենք, որ երկար տարիներ՝ դեռևս Լոզանի կոնֆերասից (1922-1923) ի վեր, Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիների կարգավիճակի ու անվան հարցը մնում է չհստակեցված: Դրանք թվով շուրջ 152-ն են:
Թուրքական մեդիայում հիշայլ խնդիրը որակվում է որպես երկու երկրների միջև առկա լուրջ և բարդ օրակարգ ունեցող խնդիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |