Քաղաքական12:25, 05 Հոկտեմբեր 2023
Բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում Պարսից Ծոցում տեղի ունեցող փոփոխություններն են

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը հրապարակել է Պարսից ծոցում տիրող իրավիճակի մասին վերլուծական հոդված, որտեղ ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություների վրա։
Ընդգծվել է որ Ծոցի համագործակցության խորհրդի անդամները՝ Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը, Բահրեյնի Թագավորությունը, Քուվեյթը և Օմանը պաշտպանական ոլորտում ամրապնդում են իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ։
«Անկարայի օգնության տրամադրումը, կամ ներգրավվումը փոխում է խաղի կանոնները»։
Հիմնականում նշվում է Թուրքիա-Կատար հետզհետե թափ առնող շուրջ 10 տարվա պատմություն ունեցող ռազմական համագործակցությունը, որի վերաբերյալ հուշագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր 2014-ին։
Հուշագրով մեկնարկել էր նաև համատեղ ուսումնավարժական հավաքների ծրագիրը։ Դրան հաջորդել էր 2017-ին թուրքական ստորաբաժանումների տեղակայումը Կատարի մայրաքաղաք Դոհայում, ապա 2019-ին համատեղ հրամանատարական կենտրոնի բացումը։
Նշենք, որ Ծոցի 1-ին ճգնաժամը սկսվել էր Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմով, որը տեղի էր ունեցել 1990-1991 թթ-ին և ավարտվել միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |