• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:10, 05 Հոկտեմբեր 2023

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու նոր նախաձեռնությամբ հանդես կգա

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու նոր նախաձեռնությամբ հանդես կգա

Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու:

Մասնավորապես նշվում է, որ Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին ծրագրում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ «խաղաղության բանաձևը» քննարկելու համար:

Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է նաև, որ ժողովը կազմակերպվելու է տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների՝ այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Ջեյք Սալիվանի մասնակցությամբ:

Բացի այդ հիշատակում կա այն մասին, որ Թուրքիան Ուկրաինային հրավիրելու է մասնակցելու ժողովին, ինչպես նաև փորձելու է դրանում ներգրավել Հնդկաստանին և Լատինամերիկյան երկրներին, Իսկ ժողովում տարակարծություններից խուսափելու համար չի հրավիրելու Ռուսաստանին:

Նշվում է նաև ժողովին Չինաստանին մասնակից դարձնելու Թուրքիայի մտադրության մասին:

Հիշեցնենք, որ նմանատիպ ժողովներ արդեն իսկ անցկացվել են  Դանիայում և Սաուդիան Արաբիայում, որին մասնակցել էր 42 երկրի ներկայացուցիչ:

Ռուսաստանը չէր հրավիրվել մասնակցելու երկուսից և ոչ մեկին:  Նման գործելաոճին հետևել էր Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ ռուսական կողմը հիշյալ ժողովները որակել էր որպես «Ռուսաստանի դեմ կոալիցիայի ստեղծման փորձ»:

Աղբյուր`    turkrus.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}