Ռազմական10:47, 06 Հոկտեմբեր 2023
Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիա է սկսել

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 5-ին Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ նույն օրվա ընթացքում 2-րդ ռազաօդային գործողությունն է իրականացվել:
Որպես տեղանք նշվում է Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռըֆաթի, Ջիզիրեի և Դերիքի շրջանները: Տեղեկացվում է 30 թիրախի ոչնչացման մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ 2 անձ ձեռքի նռանականետով կրակ էին բացել ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր 2 ոստիկան, Թուրքիան արդեն իսկ իրականացրել է 4 ռազմաօդային գործողություն, որոնցից 3-ն Իրաքի, իսկ 1-ը՝ Սիրիայի հյուսիսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |