Տնտեսական17:29, 06 Հոկտեմբեր 2023
Մոսկվայի պատվիրակությունը Անթալիայում հանդիպել է թուրք գործարարների հետ

Մոսկվայի պատվիրակաությունը Անթալիայում հանդիպել է գործարարների հետ՝ հյուրընկալվելով Անթալիայի քաղաքապետարանին։
Հանդիպմանը մասնակցել են Անթալիայի քաղաքապետ Մուհիթթին Բյոջեքը, Մոսկվայի կառավորության արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարար Սերգեյ Չերեմին, Մոսկվա-Հարավ վարչակազմի նախագահի տեղակալ Ալեքսեյ Էրոշին, Մոսկվայի առևտրի պալատի նախագահ Վալդիմիր Պլատոնը, Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Անաստասիա Սիբիլեվան, Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Վետրիկը, բյուրոկրատներ և Անթալիայի բիզնեսմեններ և ասոցիացիայի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Բյոջեքը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ունեն շատ խորը արմատներ ունեցող անցյալ։ Նա հատկապես մատնանշել է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը Անթալիայում կարևոր տեղ ունի, ինչպես նաև նշել, որ Անթալիայում սեպտեմբերի վերջին 2 մլն 894 հազ. զբոսաշրջիկների թվով Ռուսաստանը առաջին տեղում է գտնվում և դրա հետ մեկտեղ ժամանակավոր բնակիչները և տեղացի ռուս քաղաքացիները Անթալիայում ապրում են անվտանգ և խաղաղ։
Բյոջեքի խոսքով՝ այցերը և աշխարհում տեղի ունեցող որոշ քաղաքական զարգացումներ ավելի են մերձեցրել երկու երկրներին, որոնք մի շարք ոլորտներում դարձրել են կարևոր առևտրային գործընկերներ։
Նա նաև հայտարարել է, որ օգոստոսին Մոսկվա կատարած այցի ընթացքում Անթալիայի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի և Մոսկվայի վարչական շրջանի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն։
«Հավատում եմ, որ արձանագրության շրջանակներում մենք միասին կարող ենք շատ կարևոր աշխատանքներ կատարել: Ես բացարձակ հավատացած եմ, որ մեր երկրների միջև առևտրի ծավալը կաճի և մշակութային գործունեությունը կզարգանա այն քայլերով և ծրագրերով, որոնք մենք միասին ենք իրականացնելու: Այս առիթով, անձամբ և մեր քաղաքապետարանի կողմից մենք մեծապես կարևորում ենք Անթալիայի գործարարների և հասարակական կազմակերպությունների հետ ձեր պատվիրակության հանդիպումները»,- նշել է նա և հավելել. «Պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել այս այցին և հետագա ցանկացած այցելություններին ու համատեղ ծրագրերին, որոնք մենք կիրականացնենք»։
Նշելով, որ երկրները կարող են ամրապնդել հարաբերությունները զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, առողջապահության, մշակույթի, արվեստի և շատ այլ ոլորտներում, նա ընդգծել է, որ դա կծառայի ոչ միայն Անթալիայի, այլև Թուրքիայի ընդհանուր շահերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |