Ռազմական10:09, 09 Հոկտեմբեր 2023
Իսրայելում Թուրքիայի դեսպան․ «Դեռ վաղ է խոսել միջնորդության առաջարկներից»

Գազայի հատվածում իշպող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բռնկված պատերազմական գործողությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելում Թուրքիայի դեսպան Իրիթ Լիլիանը։ Լրագրողների հետ առցանց հարց ու պատասխանի ընթացքում Լիլիանը, խոսելով «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև հրադադարի ձեռքբերման շուրջ Թուրքիայի միջնորդական առաջարկներից, նշել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսելու համար։
«Միջնորդության ժամանակն այլ պահի կլինի։ Այս պահին մահացածների թիվն ենք ճշտում, վիրավորներին փորձում բուժել։ Նույնիսկ չգիտենք, թե քանի հոգի է փախստական դարձել։
Այնուհետև հավելել է, որ իրենց տներից դուրս եկած մարդկանց վերադարձն ապահովելուց հետո նոր կարող են խոսել միջնորդությունից և դրա դերակատարներից։
Ըստ թուրք դեսպանի՝ «ՀԱՄԱՍ»-ի հարձակման պատճառն ավելի վաղ Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողություններն են եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «Համասը» հայտարարել էր Իսրայելում «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմագործողության սկսելու մասին, որին ի պատասխան՝ Իսրայելը ձեռնարկել էր «Երկաթե սրեր» օպերացիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |