Քաղաքական17:04, 09 Հոկտեմբեր 2023
Էրդողան․ «Իսրայել-Պաղեստին հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսանկյունից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում հին ասորական եկեղեցու բացման արարողությանն անդրադարձել է Պաղեստին-Իսրայել հակամարտությանը։
Էրդողանն ընգծել է, որ երկու երկրների միջև առկա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։
«Խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսանկյունից»։
Ապա հավելել է, որ Պաղեստինի խնդրի շուրջ կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտությունն ավելի սրելը։
«Կրակի վրա յուղ լցնելը ձեռնտու երկու կողմերից և ոչ մեկին, այդ թվում նաև քաղաքացիական անձանց»։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն՝ անելու ամեն ինչ՝ ռազմական բախումներին հնարավորինս շուտ վերջ տալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |