Ռազմական10:27, 09 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում 6 թիրախ է ոչնչացրել

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված օդային գործողության արդյունքում ոչնչացվել է 6 թիրախ, այդ թվում՝ նավթային օբյեկտներ, թաքստոցներ և ապաստարաններ։ Այս մասին X-ում (նախկին Twitter) հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիշյալ օպերացիայի նպատակն է «վնասազերծել» Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության և վերջինիս սիրիական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման զինյալներին և այլ «ահաբեկչական տարրերի», ինչպես նաև չեզոքացնել Սիրիայի հյուսիսից Թուրքիայի ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ հարձակումներն ու ապահովել երկրի սահմանների անվտանգությունը։
Ընդգծվել է, որ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող ռազմագործողությունների ընթացքում մեծապես օգտագործվում են թուրքական արտադրության զինամթերք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |