Քաղաքական12:41, 10 Հոկտեմբեր 2023
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի և Իսրայելի նախագահների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Պաղեստինի նախագահ Մահմուդ աբասի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Էրդողանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և խելամիտ գործելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան շարունակելու է բախումներին վերջ տալուն և կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված իր գործելաոճը։
Էրդողանը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին, Կատարի Շեյխ Թեմիմ բին Համեդ Ալ-Սանիի հետ և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։
Այս դեպքում ևս մտքեր են փոխանակվել Իսրայելի և Պաղեստինի շուրջ օրերս սրված իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում Էրդողանը մեկ անգամ ևս ընդգծել է հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին լայնածավալ հարձակում էր սկսել Իսրայելի ուղղությամբ՝ իրականացնելով «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմագործողությունը, որին ի պատասխան էլ Իսրայելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը՝ երկրում հայտարարելով պատերազմական դրություն։
Ռազմական բախման հետևանքով ընդհանուր զոհերի թիվն անցնում է 3000-ը։ Քաղաքացիական բնակչության շրջանում ևս մեծ թվով զոհեր կան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |