Քաղաքական14:57, 10 Հոկտեմբեր 2023
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իսրայելի նախագահները
Թուրքիայի Հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության վերջին զարգացումները։
Էրդողանը մասնավորապես շեշտել է․ «Ցանկացած քայլ, որը կարող է վնասել Գազայի ժողովրդին ավելի կմեծացնի տարածաշրջանում ցավի և բռնության պարույրը»։
Ինչպես նաև հայտարարել է, որ պետք է ողջախոհություն ցուցաբերել, քանի որ տարածաշրջանում հնարավորինս արագ հանգստություն հաստատելը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի բարեկեցության համար։
Էրդողանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում անհանգստություն պատճառող հակամարտություններին վերջ տալու և կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ Թուրքիան կշարունակի իր ջանքերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պաղեստինը ռազմական գործողություններ է սկսել Իսրայելի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |