Քաղաքական14:23, 10 Հոկտեմբեր 2023
Էրդողանը նորից նախապայման է դրել Հայաստանի առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմաներին:
«Հայաստանի ղեկավարությունից մեր ակնկալիքն այն է, որ առաջիկա ժամանակներում խելամիտ և իրավական ճանապարհի լույսի ներքո, խաղաղությանը, անվտանգությանը և բարօրությանը միտված քաղաքականությանը կիրականացվի: Եթե Հայաստանն այս կերպ շարժվի և իր տված խոստումը պահի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ապա մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել, որ մեր հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ պատրաստ ենք զարգացնել»,-նշել է Էրդողանը:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև իսրայելա-պաղեստինյան լարվածությանը և քննադատել Իսրայելի գործողությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |