Քաղաքական19:40, 11 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի նախագահ․ «Իսրայելը իրեն չպետք է պահի կազմակերպության նման»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ընթացքում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և նշել, որ Իսրայելը չպետք է իրեն պահի կազմակերպության նման։
Էրդողանը մասնավորապես նշել է․ «Էլեկտրաէներգիայի անջատումը, մուտքի-ելքի արգելափակումըը, բոլոր պաշտանմունքի վայրերի՝ մզկիթներից մինչև եկեղեցիներ, ավերումը, դպրոցների քանդումը, բնակելի շենքերի ավերումը ու այս տեսակի ամոթալի մեթոդներով իրականցվող հակամարտությունը պատերազմ չէ, այլ կոտորած է»։
Էրդողանի խոսքերով՝ անհամաչափ հարձակումները Գազայի վրա կարող են Իսրայելին անհարմար դրության մեջ դնել համաշխարհային հասարակական կարծիքում։ Քաղաքացիական վայրերի ռմբակոծումը, այդ տարածքներում մարդասիրական մեքենաների երթևեկության խոչընդոտումը ու այս ամենը միասին որպես հմտություն ներկայացնելը կարող է լինել կազմակերպության ռեֆլեքսը, ոչ թե՝ պետության։
Նա նաև նշել է, որ եթե Իսրայելը վարվի կազմակերպության, այլ ոչ թե պետության նման, ապա այդ դեպքում կդիտարկվի որպես կազմակերպություն։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան կողմերին կոչ է անում դրևորել չափավորություն և ցանկանում է, որ տարածաշրջանում րոպե առաջ պատերազմը դադարեցվի և կողմերի միջև խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով։
Ինչպես նաև հավելել է, որ այս կապակցությամբ շատ հեռախոսազանգեր է արել․ «Թուրքիան պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և հույս ունեմ, որ այս դիրքորոշումը մինչև վերջ կպահենք։ Ոչ Գազայում, ոչ՛ Իսրայելում, ո՛չ Սիրիայում և ոչ էլ Ուկրաինայում չենք ցանկանում, որ երեխաներ, քաղաքացիներ, անմեղ մարդիկ մահանան, կամ ավելի շատ արյուն թափվի»,-նշել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |