Քաղաքական16:47, 12 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի և ԱՄԷ-ի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Էրդողանը նշել է, որ միջազգային հանրության, ինչպես նաև տարածաշրջանային երկրների կողմից իրականացվելիք դրական քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև լարվածությանը վերջ տալուն։
Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ անցել էր լայնամասշտաբ հարձակման։
Խմբավորումը հայտարարել էր «Ալ-Աքսա ջրվեժ» ռազմագործողության իրականացման մասին, ինչին ի պատասխան Իսրյալելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ Գազայի հատվածում զոհվել է 1200-ից ավելի մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի 11 աշխատակից, ավելի քան 5600 մարդ վիրավորվել է։ Իսրայելական կողմը ևս հայտնում է 1300-ից ավելի զոհի մասին, զոհված զինվորականների թիվը հատել է 200-ը:
Էրդողանը ռազմագործողությունների սկսման օրից ի վեր թեմայի շուրջ ընդհանուր առմամբ 12 հեռախոսազրույց է ունեցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաև Պաղեստինի և Իսրայելի նախագահների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |