Մարզական11:51, 12 Հոկտեմբեր 2023
Թուրքիան և Իտալիան կընդունեն Եվրո-2032-ը

Ֆուտբոլի Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, իսկ Ֆուտբոլի Եվրոպայի 2032 թվականի առաջնությունը` Թուրքիան ու Իտալիան: Այդ մասին հայտարարվել է շվեյցարական Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Նշվում է, որ Իտալիայի և Թուրքիայի հայտը միակն էր, որ հավակնում էր անցկացնել մրցաշարը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն անվավեր էր ճանաչել Եվրոպայի հաջորդ առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի հայտը՝ կապված աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի հետ։
Արարողությանը ներկա էին մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ, 2006թ.-ի աշխարհի չեմպիոն Ջիանլուիջի Բուֆֆոնը ու Թուրքիայի հավաքականի նախկին հայտնի դարպասապահ Վոլքան Դեմիրելը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ հեռացվել է միջազգային մրցաշարերից՝ կապված աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ։ Ռուսների նկատմամբ արգելքը կտևի մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, հայտարարել է ՈւԵՖԱ-ն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |