Քաղաքական12:03, 13 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացում է արել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնող հայտարարություն է տարածել Լիբանանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար։
Մասնավորապես արտաքին գերատեսչությունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին հեռու մնալ Լիբանանի Լիտանի գետի հարավային հատվածում գտնվող շրջաններից։
Նման զգուշացումը բացատրվել է Իսրայելի և Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև բռնկված ռազմական գործողություններով, որոնք կարող են այս կամ այն կերպ դրսևորվել այդ տարածքներում։
Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման անցել էր հոկտեմբերի 7-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |