• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:32, 13 Հոկտեմբեր 2023

Բիլգիչն արձագանքել է Բայդենի՝ Սիրիայի խնդրի հետ կապված հրամանագրի երկարաձգման որոշմանը

Բիլգիչն արձագանքել է Բայդենի՝ Սիրիայի խնդրի հետ կապված հրամանագրի երկարաձգման որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր պատասխանել է 2019-ի ԱՄՆ-ի նախագահի «Ազգային արտակարգ իրավիճակ» վերնագրով՝ Սիրիային առնչվող հրամանագրի հետ կապված հարցին։

Մասնավորապես Բիլգիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ն կողմնակալություն անելու փոխարեն  աջակցի Թուրքիային, երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։

«Եթե ԱՄՆ-ն բոլոր այս միակողմանի գործողությունների փոխարեն աջակցի, հասկանալով Թուրքիայի այն քաղաքականությանը, որն առաջնահերթություն է տալիս Սիրիայի կայունթյանը և ամբողջականությանը,  էլ ավելի շատ կհամապատասխանի երկու դաշնակիցների արմատական և արժեքավոր հարաբերություններին։ Այս համատեքստում սպասում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կդնի անջատողական ահաբեկչական խմբավորումների հետ իր նշանադրությանը (մերձեցում) և կյանքի կկոչի 2019-ի հոկտեմբերի 17-ի համատեղ հայտարարության դրույթները»,- ասել է նա։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ 2019-ի հոկտեմբերի 14-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունված նախագահական հրամանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով այն տարվել է ԱՄՆ Կոնգրես։

Նման քայլը բացատրվել է Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանն ուղղված «Անսովոր և արտասովոր» սպառնալիքներով։

«Հատկապես Սիրիայի հյուսիսում թուրքական կառավարության կողմից իրականացվող ռազմագործողության համար արվող քայլերը վտանգում են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև թուլացնում «DEAŞ»-ի դեմ պայքարը»,-ասել է Բայդենը։

Բացի այդ ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար սպառնալիքներ ստեղծել։  

Թուրքական մամուլում Բայդենի որոշումը որակվել է որպես «Քայլ ընդդեմ Թուրքիայի»։ 

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}