• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:31, 17 Հոկտեմբեր 2023

Թուրքիան առաջարկել է երաշխավոր գտնել պաղեստինա-իսրայելական բախումները դադարեցնելու համար

Թուրքիան առաջարկել է երաշխավոր գտնել պաղեստինա-իսրայելական բախումները դադարեցնելու համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայրաքաղաք Անկարայում հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և վերջերս սկսված ու մինչ այժմ շարչունակվող ռազմական գործողություններին:

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծվի երկու առանձին պետությունների գոյատևման շրջանակներում, ինչպես նաև ասել է, որ սկսված ռազմական բախումներում Թուրքիան մի շարք քայլեր է ձեռնարկում խաղաղության հասնելու համար: 

Ֆիդանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ թե՛ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՛ ինքը և թե՛ այլ գերատեսչության ներկայացուցիչներ ակտիվ ներգրավված են այդ գործում, և որ բանակցություններ վարվում են տարբեր երկրների խնդրանքով ևս:

«Այս ընթացքում (նկատի է առնվել պաղեստինա-իսրայելական ռազմական բախումների ընթացքը) իրականացված հեռախոսազրույցների 95%-ը եղել է այլ երկրների խնդրանքով»:

Թուրքիայի արտգործնախարարը պատասխանելով որոշ երկրների Իրսայելի անունից, որոշ երկրներ Պաղեստինի անունից երաշխավորի կարգավիճակ ստանալուն առընվող հարցին՝ ասել է. 

«Մենք առաջ ենք քաշում երաշխավորի գլխավոր գաղափարը և ասում ենք, որ դրա իրական համակարգվածությունը ևս պետք է քննարկվի»:

Ֆիդանը նաև անընդունելի է համարել քաղաքացիական անձանց թիրախավորումը, ինչի առթիվ հայտարարել է, որ Իսրայելը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա հակահարվածի ընթացքում ոչ մի տարանջատում չի դնում: 


Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր լայնամասշտաբ հարձակման անցել Իսրայելի ուղղությամբ: Ինչից հետո հայտարարվել էր երկուստեք ռազմագործողության իրականացման մասին:

Այժմ Իսրայելը պատրաստվում է իրականացնել ցամաքային ռազմագործողություն, ինչի համար հորդորել էր Գազայի բնակչությանը հյուսիսից տեղափոխվել քաղաքի հարավային շրջաններ: 

Բախումների հետևանքով Իսրայելը հայտնում է 1400, իսկ Պաղեստինը 2750 մարդու մահվան մասին: Վիրավորների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 11.000, որից միայն 9.750-ը վիրավորվել են Պաղեստինում: 

«ՀԱՄԱՍ»-ի «İzzeddin el-Kassam» ռազմական թևի բրիգադների խոսնակ Էբու Ուբեյդեի տեղեկացմամբ՝ իրենց մոտ գտնվում է 200-ից 250 պատանդ, որոնք գերեվարվել են Իսրայելի տարածքից:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}