• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:17, 17 Հոկտեմբեր 2023

Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է Կոսովոյում

Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է Կոսովոյում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հոկտեմերի 16-ին եղել է Կոսովոյում: 

Գյուլերը դիմել է Կոսովոյի Սուլթան Մուրադի զորանոցի թուրքական ներկայացուցչական պատվիրակության նախագահության հովանու ներքո ծառայություն իրականացնող թուրք զինվորներին:

Նա թուրք զինվորականների հետ ընթրել է, ապա շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար:

Գյուլերն իր խոսքում Կոսովոյին, չնած նրան, որ սահմանակից պետություններ չեն, համարել է հարևան երկիր և հայտարարել, որ մտադիր են Կոսովոյի հետ շարունակելու իրենց համագործակցությունը մշակույթի, պաշտպանության և անվտանգության ու այլ ոլորտներում:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է իր գոհունակությունը Կոսովոյում գտնվելու առթիվ, հիշեցրել, որ թուրք զինվորները Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշումների և Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) հովանու ներքո խաղաղության աջակցման և պաշտպանության առաքելության շրջանակներում Կոսովոյում տեղակայվել են 1999-ին: 

Գյուլերը նաև հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է խաղաղությանը և աշխարհում առկա խնդիրների 
երկխոսության միջոցով  լուծմանը: 

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 17-ին էին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակել երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ առաջատար երկրների կողմից: 

Սակայն այն մինչ օրս չի ճանաչել Սերբիան: 2009թ. դեկտեմբերին Սերբիան դիմել էր ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Կոսովոյի անկախության հռչակման իրավական համապատասխանության հարցը քննելու հայցով: 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը որոշում էր կայացրել, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

Այնուամենայնիվ Սերբիան շարունակել էր պնդել, որ Կոսովոն մնում է իր տարածքի անքակտելի մասը:

ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը եւ Չինաստանը համերաշխություն էին հայտնել Սերբիային, իսկ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը ողջունել դատարանի վճիռը:

Աղբյուր`    milliyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}