Քաղաքական09:54, 17 Հոկտեմբեր 2023
Պաղեստինյան վերջին զարգացումները Ֆիդանի և «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչի հեռախոսազրույցում
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հենիյեի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակելու հնարավորությունները:
Նշենք, որ «ՀԱՄԱՍ»-ի «İzzeddin el-Kassam» ռազմական թևի բրիգադների խոսնակ Էբու Ուբեյդեի տեղեկացմամբ՝ իրենց մոտ գտնվում է 200-ից 250 պատանդ, որոնք գերեվարվել են Իսրայելի տարածքից:
«ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև ռազմական վերջին բախումները սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի ուղղությամբ խմբավորման ձեռնարկած լայնամասշտաբ հարձակմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |