Ռազմական13:13, 17 Հոկտեմբեր 2023
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի արևելյան Միջերկրականում

Թուրքիան հոկտոմբերի 16-20-ը «NAVTEX»-ի շրջանականերում արևելյան Միջերկրական ծովում կանցկացնի զորավարժություններ։
Զորավարժություններին անդրադարձել է հունական մամուլը, «Kathimerini» թերթում այն մեկնաբանվել է որպես «անակնկալ»:
Մասնավորապես նշվում է, որ Անկարան անսպասելիորեն հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ անցկացնելու է ծովային զորավարժություններ, մասնավորապես կրակային վարժանք։
Նշվում է նաև, որ զորավարժություններն արվում են ի պատասխան նրան, որ ԱՄՆ-ն երկու ավիակիր է ուղարկել արևելյան Միջերկրական ծով՝ Իսրայելին աջակցելու համար։
Մատնանշվում է, որ այս քայլով Թուրքիան ուղերձ է հղում՝ասելով, որ իրենք ներկա են նաև արևելյան Միջերկրականում։
Բացի այդ հունական թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Գազայի վերաբերյալ իր դիվանագիտական նախաձեռնությունները։ Հատկապես նշվում է, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով մեկնում է Լիբանան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |