Քաղաքական17:03, 18 Հոկտեմբեր 2023
Ստամբուլում Իսրայելի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ 1 մարդ մահացել է

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ նախօրեին Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է 1 քաղաքացիական անձ: Նշվում է, որ 63-ամյա տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:
Նահանգապետարանը նաև հայնտել է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով 63 անձի ձերբակալման մասին:
Նշենք, որ բողոքի ակցիան Իսրայելի հյուպատոսության դիմաց սկսվել էր հոկտեմբերի 17-ին, երբ հայտնի էր դարձել, որ Իսրայելի զինուժը հարվածի թիրախ էր դարձրել Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցը, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 800 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |