Ռազմական13:24, 18 Հոկտեմբեր 2023
Թուրքիան ևս երկու տարով երկաձգում է Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետները

Թուրքիայի մեջլիսի գլխավոր ասամբլեայում ընդունվել է նախագահ Էրդողանի ստորագրությամբ հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս երկու տարով։
Հուշագրում հատկապես շեշտվում է, որ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։
Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։
Հուշագրում նշված է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Իրաքի Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Իսլամական պետություն (ԻՊ-DEAŞ) խմբավորման տարրերի շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։
Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում Քուրդիստանի բանվորական կուսակցության(PKK), Սիրիայի Ժողովրդավարական միության (PYD), Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։
Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |