• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:01, 20 Հոկտեմբեր 2023

Թուրքիան կարող է կասեցնել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը

Թուրքիան կարող է կասեցնել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները պատասխանել են վերջերս աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի օրակարգում տեղ գտած միջոցառումների վերաբերյալ հարցերին:

Պաշտպանական գերատեսչության՝ Պաղեստինին օգնելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասվել է.

«Թուրքիայի զինված ուժերը տրվելիք հրահանգների համատեքստում պատրաստ են թե՛ հումանիտար օգնության և թե՛ տեղահանման առաջադրանքներ կատարել»:

Իսկ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան նշվել է, որ թուրքական զինուժը հաստատակամորեն շարունակում է իրականացնել պլանային ուսումնավարժանքներն ու զորավարժությունները:

«Թուրքիայի ԶՈՒ վճռականորեն շարունակում է պաշտպանել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (խմբ. ինքնահռչակ) իրավունքներն ու շահերը»:

Ընդգծվել է, որ թուրքական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում շարունակում են պարբերաբար զորավարժություններ անցկացնել այն քանակությամբ, որքան ոչ մի պետություն երբևիցէ չի անցկացրել:

Թուրքական պաշտպանական գերատեսչության աբյուրներին հարց է ուղղվել նաև Միջերկրական ծովի արևելյան հատված ԱՄՆ-ին պատկանող 2-րդ ավիակիր նավի ուղարկման վերաբերյալ: Հաղորդվել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի նման քայլից հետո պարզաբանում է պահանջել ամերիկյան կողմից:

«Հստակ  ժամկետներով մի ավիակիր նավի անձնակազմ այստեղ առաջադրանքներ է կատարում: ԱՄՆ հայտարարել է ևս մեկ անձնակազմի գործուղման մասին: Այդ թեմայի հետ կապված հարցին ամերիկացի մեր զրուցակիցները տեղեկացնում են, որ ոչ զինվորական անձինք եկել են քաղաքացիական անձանց տարհանման գործողության շրջանակներում»:

Շեշտվել է նաև այն, որ Թուրքիան ուշադիր հետևում է ԱՄՆ-ի ավիակիր նավի գործողություններին, ինչպես նաև ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները պաստասխանել են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո երկրի հարավային հատվածում գտնվող Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաների նկատմամբ Թուրքիայի զինուժի վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին հարցին:

«Դրանք այն հարցերն են, որոնք այս փուլում չէ, որ ենթակա են քննարկման: Հարկավոր է մի փոքր էլ հստակեցնել, թե դեպքերն ինչ ուղղությամբ են զարգանում»:

Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ինչ-որ ժամանակ կասեցված լինելու մասին հիշատակումից հետո էլ նշվել է. «Վերջին դեպրքերն այն նորից կասեցնելու կարիք է առաջ բերել: Մենք կառաջնորդվենք՝ ըստ այսուհետ տեղի ունեցող զարգացումների»։

Աղբյուր`    haber7.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}