Ռազմական15:18, 20 Հոկտեմբեր 2023
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները «Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի» և «Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի» առթիվ երկու համատեղ զորավարժություն են իրականացնում։
Նշենք, որ «Հեյդար Ալիև 2023» անունը կրող զորվարժությունը անցկացվել էր Կարսում ապրիլի 19-ից մինչև մայիսի 10-ը։ Իսկ մյուս «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունն անցկացվում է Ադրբեջանում, այն սկսվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի հոկտեմբերի 25-ին։
Այս զորավարժությունների նպատակն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ աշխատանքի զարգացումը, տեղեկատվության և փորձի փոխանակման, համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունը բարելավելը։
«Պատվավոր դիտորդի օրը» նախատեսվում է անցկացվել շաբաթվա սկզբին, որին մասնակցում են Թուրքիայից մեծ թվով անձնակազմ, ATAK ուղղաթիռներ, F-16 ինքնաթիռներ, ինչպես նաև «բորդո բերետավոր» կոչվող հատուկ նշանակության ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |