Տնտեսական15:00, 24 Հոկտեմբեր 2023
Ռուսաստանը Թուրքիայում կստեղծի գազային հաբ

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրքական դիվանագիտական շրջանակների կողմից տրամադրված տեղեկատվության մանրամասներ են հրապարակվել, որտեղ նշվում է, որ Թուրքիայում կստեղծվի գազային հաբ։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում գազային հաբ ստեղծելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կպատրաստվի և կստորագրվի ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր ձեռնարկել ծրագրի կյանքի կոչման համար։ Գազային հաբ ստեղծելու ճանապարհային քարտեզը կարող է իրակացվել մինչև ընթացիկ տարեվերջ։
Նշվում է նաև, որ հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկայի շաբաթվա» շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը։ Քննարկման օրակարգային հարցը եղել է Թուրքիայի տարածքում միջազգային գազային հաբի ստեղծումը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հաբ և նշել, որ դրա ստեղծմամբ հնարավոր կլինի հանգիստ կարգավորել գները «նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |