• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:38, 25 Հոկտեմբեր 2023

Հաքան Ֆիդան․ «Գազայի դեմ նման դաժանությամբ ցամաքային գործողությունները կվերածվեն ամբողջական ջարդի»

Հաքան Ֆիդան․ «Գազայի դեմ նման դաժանությամբ ցամաքային գործողությունները կվերածվեն ամբողջական ջարդի»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելել է Կատար, որտեղ հանդիպել է այդ երկրի էմիր շեյխ Թեմիմ բին Համեդ Ալ Սանիի հետ։ Ֆիդանը Կատարի վարչապետի և արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել ելույթով։ 

Օրակարգային հարցերի թվում է եղել Գազայում տիրող իրավիճակը։ Ֆիդանի խոսքով՝ իրենց պաղեստինցի եղբայրներին, այդ թվում երեխաներին, տարեցներին և հիվանդներին դպրոցներում, հիվանդանոցներում և մզկիթներում թիրախավորելը հանցագործություն է մարդկության դեմ։

Նա նշել է, որ Գազայի դեմ ցամաքային գործողությունները նման դաժանությամբ կվերածվեն ամբողջական ջարդի և հավելել, որ Թուրքիան չի ընդունում այդ հարձակումները, որոնք կոլեկտիվ պատժի են վերածվել Գազայում։

Ֆիդանի պնդմամբ՝ անհապաղ պետք է հրադադար հայտարարվի և մարդասիրական օգնության միջանցք ստեղծվի։

Թուրքիայի արտգործնախարարը  մասնավորապես նշել է․ «Ստեղծված իրավիճակում մենք կամ գնալու ենք ավելի մեծ պատերազմի, կամ ավելի մեծ խաղաղության։ Ոմանք յուղ են լցնում կրակի վրա, եթե ​​չկարողանանք կանխել ստեղծված իրավիճակը, ամբողջ աշխարհը կգնա ավելի վատ տեղ։ Տարիներ շարունակ Իսրայելը անուշադրության է մատնել դատապարտումները և անում է այն, ինչ ուզում է և այժմ կոնկրետ քայլեր անելու ժամանակն է։ Մեր տարածաշրջանում մշտական ​​խաղաղություն հնարավոր չի լինի, քանի դեռ Պաղեստինի հարցը արդարացի հանգուցալուծում չի ստացել»։

Անդրադառնալով Կատարին, նշել է, որ Կատարի ժողովուրդը կառուցողական և անձնուրաց դեր է խաղացել ու իրենց Կատարի եղբայրների ջանքները արժանի են հիացմունքի։

Թուրքիայի անունից Ֆիդանը կոչ է արել Իսրայելին, որ անհապաղ դադարեցնի Գազայի վրա հարձակումը և ընդգծել մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։ 

Նշելով, որ լուրջ ջանքեր պետք է ձեռնարկվեն հատկապես արևմտյան երկրների կողմից երկու պետությունների լուծման համար, Ֆիդանը հայտնել է, որ հատկապես արևմտյան երկրները պետք է իրատեսական, ռացիոնալ ճնշում գործադրեն, հակառակ դեպքում տարածաշրջանն ավելի մեծ ռիսկերի կբախվի։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}