Քաղաքական15:03, 25 Հոկտեմբեր 2023
Թուրքիան Սոմալիին 30 մլն դոլար կնվիրաբերի

Չնայած Թուրքիայում օրեցօր խորանում է տնտեսական ճգնաժամը, այնուամենայնիվ երկրի իշխանությունները չեն դադարեցնում նույնիսկ անգամ աֆրիկյան երկրներում իրենց որդեգրած փափուկ ուժի քաղաքականությունը։ Մինչ Թուրքիան մի կողմից մերձավորարևելյան և ԵՄ մի շարք տնտեսապես կայուն երկրներից ներդրումային հոսքերի հայթհայթման համար քայլեր է ձեռնարկում, մյուս կողմից ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում աֆրիկյան աղքատ երկրներին՝ փորձելով չթուլացնել իր դիրքերն այդ տարածաշրջանում։
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Սոմալիի Դաշնային Հանրապետությանը կնվիրաբերվի 30 մլն դոլար:
Նշվում է, որ Սոմալիին տրամադրվող ամսական գումարը կազմելու է 2.5 մլն դոլար:
Գումարը Սոմալիին նվիրաբերվում է՝ սեփական բյուջեի ֆինանսական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար:
Մինչ այս Թուրքիան մի քանի անգամ ևս Սոմալիին գումար նվիրաբերելու մասին որոշում էր կայացրել: 2016-ի մայիսի 31-ի որոշման համաձայն՝ նվիրաբերվել էր ընդհանուր առմամբ 24 մլն դոլար, իսկ 2017-ի հոկտեմբերի 29-ի և 2019-ի օգոստոսի 3-ի որոշումներով՝ 30-ական մլն դոլար:
Բոլոր նվիրատվությունները միասին կազմում են 84 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |