• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:54, 27 Հոկտեմբեր 2023

Մինչև 2053-ը Թուրքիան տրանսպորտային ոլորտում ծրագրում է 168 մլրդ դոլարի ներդրում

Մինչև 2053-ը Թուրքիան տրանսպորտային ոլորտում ծրագրում է 168 մլրդ դոլարի ներդրում

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ անցկացված «Տարանցման համաշխարհային ֆորումի» տրանսպորտային միջանցնքերի վերաբերյալ պանելային քննարկմանը։

Քննարկման ժամանակ Ուրարօղլուն պնդելով, որ Թուրքիան աշխարհագրական ռազմավարական դիրք ունի, ասել է, որ Թուրքիան տրանսպորտային ոլորտում  գործունեություն է ծավալում թե՛ երկաթուղային, թե՛ օդային, թե՛ ցամաքային և թե՛ ծովային ճանապարհներով։

Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի չորս ժամանոց թռիչքով կարելի է հասնել շուրջ 67 երկրի։

Թուրք նախարարը անդրադարձել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների տեսանկյունից  մինչև 2053-ը պլանավորվող աշխատանքներին։

«Վերջին 21 տարում մեր երկրում տրանսպորտային ենթակառուցվածքների համար 194 մլրդ դոլարի ներդրում ենք կատարել։ Մինչև 2053-ը պլանավորում ենք կատարել շուրջ 168 մլրդ դոլարի ներդրում»։

Բացի այդ Ուրարօղլուն ընդգծել է, որ Թուրքիան պետք է զարգացնի իր երկաթուղային հաղորդակցման կարողունակությունը։

«Հատկապես անպայմանորեն պետք է բարելավենք Կարսի և Սիվասի միջև շուրջ 300 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարը»։

Պանելային քննարկման ընթացքում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է նաև աշխատանաներ կատարել Միջին միջանցքի կարողունակության բարձրացման նպատակով։

«Իսկ շուրջ 122 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհային ցանցի շահագործման նպատակով Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի հատվածից աշխատանքները շարունակվում են»,-հավելել է նա։

Աղբյուր`    gazete3.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}