Ռազմական15:10, 27 Հոկտեմբեր 2023
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի 150 քրդաբնակ շրջան

Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը (HRW) Թուրքիայի մայրքաղաք Անկարայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ իրականացված հարձակումների վերաբերյալ զեկույց է պատրաստել։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան հրթիռակոծել է 150 շրջան, իսկ հոկտեմբերի 5-ից ի վեր դադարեցրել Սիրիայի հյուսիսում և արևմուքտում գտնվող քրդաբնակ տարածնքեր ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։
Նշվում է նաև, որ հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ շարքից հանվել է 18 ջրային կայան։
Զեկույցի մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման քայլերի հետևանքով տնտեսական վատ դրությանը զուգահեռ մարդիկ ստիպված են եղել գնել խմելու ջուր։
Հիշեցնենք, որ հարձակումն իրականացվել էր Անկարայում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի վրա։ Երկու անձ նռնակ էին նետել նախարարության շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վիրավորում էր ստացել 2 թուրք ոստիկան։
Հարձակումն իրականացնողներից մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսը սպանվել։
Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել էր, որ հարձակում իրականացնողները եղել են իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամներ, ինչին էլ հաջորդել էին Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային գործողությունների մեկնարկը՝ Սիրիայի հյուսիսային հատվածի ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |