Տնտեսական15:00, 30 Հոկտեմբեր 2023
Ռուսաստանը Թուրքիային ներառել է «ներդրումների հեշտացման» երկրների ցանկում

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում ներդրումներ կատարելու գործընթացում փոփոխություններ են նախապատրաստվում:
Ըստ այդմ՝ կազմվել է ցանկ, որում առկա 25 երկրի քաղաքացիների և ընկերությունների համար ներդրում իրականացնելու առումով հեշտացված գործընթաց է մշակվելու:
«Օտարերկրյա բիզնեսների և գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը, որպես մեր նախագահի կողմից սահմանված ազգային նպատակների իրականացման մի մաս, կառավարության նյութական անկախացման միտված ջանքերից է»,-ասել է նա:
Միշուստինը հիշատակել էր այդ ցանկում տեղ գտած երկրներից մի քանիսին։ Դրանք են Թուրքիան Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ղազախստանը, Բրազիլիան և Բելառուսը:
Թուրքական մամուլում Միշուստինի հիշյալ հայտարարությունը բնութագրվել է որպես չակերտյալ բարեկամ պետությունների համար ներդրումների հեշտացման որոշում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |