• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:23, 31 Հոկտեմբեր 2023

Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել

Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել

Թուրքիայում հետզհետե ավելի ու ավելի սաստկացող ինֆլյացիայի (գնաճ) ֆոնին Թուրքիայի աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (Türk-İş) հրապարակել է ամենամսյա «սովի և աղքատության շեմերին» վերաբերող հետազոտության արդյունքները:

Թուրքիայում սովի շեմ է համարվում այն գումարի չափը, որը ծածկում է չորս հոգուց բաղկացած մեկ ընտանիքի սննդի հիմնական ծախսերը, իսկ աղքատության շեմը՝ վարձակալության և կոմունալ վճարների համար անհրաժեշտ հիմնական ծախսերը:

Ըստ այդմ՝ հոկտեմբերին սովի շեմը կազմել է 13.684 թուրքական լիրա (շուրջ 487 դոլար), իսկ աղքատության շեմը 44.573.3 լիրա (շուրջ 1584 դոլար):

Հատկանշական է այն, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում մեկ մարդու ամսական վաստակը կազմում է միայն 17.803.3 (շուրջ 633 դոլար) լիրա:

Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում ապրող բոլոր հասարակ/աշխատավոր քաղաքացիներն աղքատ են:

Համադաշնության կողմից տվյալների հրապարակումից հետո հետազոտության արդյունքները թուրքական մամուլում ևս հիմնականում հետևյալ կերպ են մեկնաբանվել՝ «Թուրքիայում արդեն բոլորն աղքատ են. աղքատության շեմը 44.573 լիրա է»: 

Նշենք, որ սեպտեմբերին աղքատության շեմը կազմում էր 43․433 լիրա (շուրջ 1547 դոլար):

Աղբյուր`    kronos36.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}