Տնտեսական09:31, 31 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի անշարժ գույքի շուկային տեղում ծանոթացել են ոլորտի ավելի քան 100 օտարերկրացի ներդրող

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Անթալիա քաղաքում անցկացվել է անշարժ գույքի ծրագրերի և ներդրումների ցուցահանդես-վաճառք-գագաթնաժողով:
Դրան մասնակից 12 երկրից ընդհանուր առմամբ 108 ներդրող հանդիպել է Թուրքիայում գործող մի շարք ընկերությունների հետ:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է շենքերի հուսալիությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում նաև երկրաշարժի ժամանակ:
Ընդհանուր առմամբ Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում գործող 41 ընկերության կողմից ներկայացվել է 365 ծրագիր:
Կազմակերպիչներից «JNR Group»-ի խորհրդի նախագահ Հաքթան Օզթունալը գագաթնաժողովը համարել է կայացած և դրական՝ թե՛ ներդրողների և թե՛ տեղական ընկերությունների համար:
Նա նաև հայտարարել է, որ նմանատիպ միջոցառում ծրագրվում է Անթալիայում նաև 2024-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |