Քաղաքական11:50, 31 Հոկտեմբեր 2023
Ֆիդանն Անկարայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարարության սոցիալական ցանցում կատարած գրառման համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մի շարք օտարերկրացի պաշտոնյաների հետ է հանդիպել:
Ֆիդանը մայրաքաղաք Անկարայում ընդունել է Էստոնյայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների արտաքին կապերի հանձնաժողովների նախախագահներ Մարկո Միհքելսոնին, Ռիհարդս Քոլսին և Զիգիմանտաս Պավիլիոնիսին:
Բացի այդ թուրքական մամուլում, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին նշվում է, որ Ֆիդանը նույն օրը հեռախոսազարույց է ունեցել նաև Մալայզիայի իր գործընկերոջ՝ Զամբրի Աբդուլ Քադիրի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինի հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |