• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական21:05, 02 Նոյեմբեր 2023

Թուրքիայում դժգոհում են, որ իրենց տարածքով ադրբեջանական նավթ է տեղափոխվում Իսրայել

Թուրքիայում դժգոհում են, որ իրենց տարածքով ադրբեջանական նավթ է տեղափոխվում Իսրայել

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում կուսակցութունը» (ԱԶԿ-AKP) թույլ է տվել Թուրքիայով նավթ տեղափոխել Իսրայել։

Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»  գործակալությունը և նշում, որ Ադանայի Ջեյհան նավահանգստից դուրս գալով  «Seaviolet» 900 մետրանոց լցանավը ավելի քան 1 մլն բարել ադրբեջանական նավթ է տեղափոխել է Իսրայել։ Նշվում է, որ լցանավերը ժամանել են Հորդանանի Աքաբե նավահանգիստ  և  «Bloomberg»-ի հետ զրույցի ընթացքում որոշ աբյուրներ հաստատել են, որ իսրայելական «Paz oil»-ի կողմից գնված նավթի բարելները կհասցվեն Իսրայելի Էյլաթ նավահանգիստ։

Այդ մասին նաև հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է․«Անցյալ շաբաթ Ադանայի Ջեյհան նավահանգստից դուրս եկավ  «Seaviolet» լծանավը և Իսրայել տեղափոխեց 1 մլն բարելից ավելի նավթ։ Բավական չէ Թուրքիայում բողոքի ակցիաներ անելն ու «Թող մեհմետչիկը Գազա գնա» վանկարկելը։ Նրանք ովքեր, որ ցանկանում են մեր մեհմետչիկներին ուղարկել  շրջափակված Պաղեստին, եթե անկեղծ լինեին նախ կդադարեցնեին Թուրքիայով Իրսրայել նավթի հոսքը։ Դա այնպիսի իրավիճակ չէ, որ կարելի լինի ընդունել։

Ինչպես նաև հավելել է․ «Մի կողմ թողեք զովացուցիչ ըմպելիքները այստեղ ու այնտեղ լցնելը, սուրճի խանութներում նստելը, եղեք անշահախնդիր, ազնիվ և պատասխանեք հարցին․ Արդյո՞ք թույլ եք տվել, որ 1 մլն բարել նավթ ուղարկվի Իսրայելի Էյլաթ նավահանգիստ Ադանայի Ջեյհան նավահանգստով»։

Աղբյուր`    haber.sol.org.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}